Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը համաշխարհային վարկանիշային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող մրցաշարում 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը որակավորման փուլում կմրցի Մեքսիկայից Սամուել Միգուերասի հետ:
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել նորվեգ Մորտեն Թորեսենին:
87 կգ քաշային Արթուր Շահինյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում մոլդովացի Գաբրիել Լուպասկոն է:
Եվ գեր ծանր քաշային Դավիթ Օվասապյանի առաջին հակառակորդը որակավորման փուլում Ուկրաինայից Միկոլա Կուչմին է:
Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած մարզիկները: