Բարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից
Սպորտ«Բարսելոնան» պլանավորում է շաբաթ օրը հայտարարությամբ հանդես գալ ՈՒԵՖԱ-ի դիրքորոշման հետ կապված։
ՈՒԵՖԱ-ն այսօր պաշտոնապես հայտարարել է Սուպերլիգայի 12 ակումբներից 9-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին։ «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան» հրաժարվել են դուրս գալ Սուպերլիգայից ու նրանց վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։
Mundo Deportivo-ն՝ հղում անելով «Բարսելոնայի» իր աղբյուրներին, գրում է, որ ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումն «անընդունելի» է, ու նրանք «հարգանքի» են արժանի։ Ակումբը պնդում է, որ ՈՒԵՖԱ-ն վիրավորում է ակումբներին, որոնք կերակրում են իրեն, ու որ նրանք կրակի հետ են խաղում։