Հայերեն
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան 

Պոպուլիզմի ժամանակն անցել է. Եկել է պատասխանատու լուծումներ առաջարկելու ժամանակը

Քաղաքականություն
Իրավաբան Գևորգ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Հունիսի 20-ին ՀՀ-ում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արդեն ամիսներ շարունակ քաղաքական ու ինստիտոցիոնալ ճգնաժամի, պատերազմի աղետալի հետևանքերը մեղմելու որևէ նշույլ ցույց չտվող երկրում դա ապագայի, պետականության պահպանման, տնտեսական կայունության հասնելու՝ թերևս ընդունելի միակ միջոցն է։ Պարզ է, որ արտահերթ ընտրությունները լինելու են շատ բարդ։ Ատելության քարոզով ու պոպուլիզմով իշխանության եկած թիմը քանդել է ամեն բան, հատված-հատված արել մեր ժողովրդին, հեռու տարել մեզ ճշմարիտ արժեքներից՝ ոչնչացնելով ամենակարևորը՝ միաբան լինելու մեր կամքն ու ոգին։ Մոտ երեք տարի սնվելով «նախկիններ» - «ներկաներ» արատավոր թեզով՝ մենք որպես ազգ և պետություն, կարծես կորցրել ենք մեր դիմադրողականությունը. Մինչդեռ պատերազմը չի ավարտվել ու թշնամին հավակնություններ ունի Զանգեզուրի, Սևանի, Երևանի նկատմամբ։ Հենց այս պայմաններում ընտրությունների կարևորությունը բացառիկ է, քանզի հակառակորդի հոխորտանքերին պաշտոնական Երևանից անգամ նորմալ պատասխան չի հնչեցվում։
Մենք այսօր ծնկել, բայց չենք ընկել։ Ու պետք է միացյալ ջանք գործադրենք ոտքի կանգնելու համար։ Իսկ դրա միակ ուղին քաղաքական ուժերի ու կուսակցությունների կողմից ընտրություններում իրատեսական լուծումներ առաջարկելն է։ Լուծումներ, որ բառով չեն, այլ գործողությամբ, կենսագրությամբ, արդեն արձանագրած ձեռքբերումներով ու չափելի արդյունքներով։ Փաստ է, որ պոպուլիստական ու «երկիրը փրկելու» հայտով հանդես եկող նորաթուխ թիմերին հավատալը երկիրը գցելու է էլ ավելի մեծ արհավիրքների հորձանուտ։ Մյուս կողմից՝ նախընտրական քաղաքական աճուրդների մեջ երբեմն խճճված ուժերն արդյո՞ք ունակ են երկիրը հանել այս վիճակից։ Պատասխանը միանշանակ հուսադրող չէ։ Եվ վերջապես ամենակարևորը՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից քանի՞սն ունեն հստակ ձևակերպված մոտեցում մեր երկրի անվտանգության ու տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ։ Այնպիսի մոտեցում, որ իրատեսական է, գործարկելի ու փաստարկված։
Սրանք առանցքային հարցեր են, որոնց պատասխանները պիտի պայմանավորեն մեր հայրենիքի ապագան։ Ու այդ առումով կարևոր էր նախօրեին քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկի՝ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանի՝ երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ հնչեցրած մոտեցումը, որի համաձայն մեր անվտանգության առանցքային տարրը պիտի լինի «ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կնքումը»։ Անհերքելի է, որ անվտանգության դեֆիցիտի պայմաններում մենք, ունենալով տարբեր գործընկերներ, պետք է արձանագրենք, որ միայն ՌԴ-ն էր, որ պատերազմի իրական պայմաններում մեզ ռազմատեխնիկական ամենատարբեր օժանդակություն ցուցաբերեց։ Ավելին՝ եթե ՌԴ-ի ջանքերը չլինեին, մենք այսօր Արցախի շուրջ ձևավորված հարցում կունենայինք մեզ համար որակապես շատ ավելի ոչ շահեկան վիճակ։ Աշխարհում մենք՝ որպես փոքր ու քիչ ռեսուրսներ ունեցող երկիր, պետք է հստակ գիտակցենք, որ միայն վստահելի ու փոխշահավետ գործակցությունը կարող է երաշխիք լինել մեր պետության անվտանգության համար, իսկ ՌԴ-ն այն միակ երկիրն է, որ այդ երաշխիքները մեզ տալիս է։ Եվ շատ բնական ու տրամաբանական է, որ ՌԴ-ն մեզ համար ռազմավարական գործընկեր է, դաշնակից երկիր։
Տնտեսական ներկա վիճակի կարգավորման մասով գյումրեցի արվեստագետների հետ կայացած հանդիպման ժամանակ արժեքավոր էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարը՝Գագիկ Ծառուկյանը, իր սովորության համաձայն, շատ իրատեսական ու առակայական լուծումներ է առաջարկում, որոնք, սովորաբար իսպառ բացակայում են շատ այլ՝ հին ու նոր քաղաքական թիմերի մոտ։
Արձանագրենք, որ տնտեսությունը կենացներ չի սիրում. Նա սիրում է թվեր, ռեսուրսների խելամիտ հաշվարկ, իրատեսական ծրագրեր։ Ու հենց նշյալի ներքո կարևոր էր մոտ 30հազ. ՀՀ քաղաքացու տարիներ շարունակ աշխատանքով ապահովող ԲՀԿ-ի ղեկավարի դիտարկումն առ այն, որ տնտեսությունը պիտի լինի «ներդրումային, այլ ոչ թե սպառողական»։ Սպառողական տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է պետությունը։ Ավելին՝ փոքր ու միջին բիզնեսը, որի մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեում 1.8% է, պետք է սկզբնական շրջանում մեկ տարով ազատվի հարկերից, որպեսզի կայունացնի իր դիրքերը ու լինի մրցունակ։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ի ղեկավարը առաջարկում է մինչև 3մլն դրամի չափ վարկերը զրոյացնել: Արդյունքում շուրջ 2.2մլն վարկառուներից մոտ 2մլն-ի վարկերն ամբողջությամբ կմարվեն: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցեն 2-3%-ը: Սա առարկայական ու լուրջ խթան է տնտեսության համար, որի ներքո ՀՀ քաղաքացին, դուրս գալով վարկերի մաշեցնող բեռից,տնտեսապես կակտիվանա՝զարկ տալով երկրի հզորացմանը։
Անվտանգության ու տնտեսության հիմնահարցերը մերօրյա ՀՀ-ի կարևորագույն մարտահրավերներն են, ու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է այդ ոլորտները կարգավորելու՝ առաջին հերթին առարկայական, չափելի, փաստերի ու վիճ.տվյալների վերլուծության հիմքով առաջարկներ ներկայացնեն ընտրողին։ Դրանք պիտի լինեն տարաբնույթ ու ամենակարևոր՝ իրատեսական, որպեսզի ՀՀ-ի քաղաքացին կարողանա իր ընտրության մեջ առաջնորդվել ոչ թե պոպուլիստների կամ փրկիչների խոստումներով, այլ պետությունը ներսից ընկալող, նրա խնդիրներին գործնականում ծանոթ ու դրանց կիրառական առաջարկներով։ Եվ այս առումով Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած թեզերը շահեկանորեն առանձնանում են: Վերջին տարիներին մեր ազգաբնակչությունը համոզվեց, որ պոպուլիզմն ու ամբոխավարությունը խոսքից այն կողմ որևէ ձեռքբերում չունեցող հռետորաբանների գործիքն են, որը վտանգավոր է պետականության կորստի ռիսկի ներկա փուլում գտնվող մեր երկրի համար։
Քաղաքականությունը բարի ցանկությունների տիրույթ չէ, այլ գոյություն ունեցող հնարավորությունների դաշտ. Քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին պատասխանատու ու իրատես մոտեցում ցուցաբերեն սեփական երկրի ազգային շահերի՝ իրենց մոտեցումները հանրությանը ներկայացնելիս։ Սրանով է հենց կարևոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու գործիքակազմի իրատեսականությունը:
 
 

Մարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճը