Հրապարակում եմ կոնկրետ փաստ, որ Արցախի նշածս շրջանները հանձնել է Նիկոլ Փաշինյանը․ փաստաբան
ԻրավունքՓաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ, չափազանց կոնկրետ տվյալ է։ Առաջարկում եմ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստով խոսենք։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Աղդամի շրջանը պարզապես ՀԱՆՁՆՎԵԼ է ադրբեջանին։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը
։Ավելին...