35-ամյա դիլիջանցին սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել
ԻրավունքՈստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։ Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։