Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր. ԱՀ դատախազություն
ԻրավունքԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր եւ տեղեկություններ ստանալու համար հարցումներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ դատախազությունից։
Որպես վկա հարցաքննվել է ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝ նաեւ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։
Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։