Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - պետաիրավական վարչության պետի պաշտոնից: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։