«Մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքն ամբողջությամբ խաթարված է ադրբեջանական զինվորականության ներկայության պատճառով». ՄԻՊ
Քաղաքականություն«Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ չի եղել դելիմիտացիա կամ դեմարկացիա, դա չի եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում, որովհետև այդ ժամանակ երկու սուվերեն պետության դելիմիտացիա և դեմարկացիա չի եղել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Միջազգային ուղեցույցների համաձայն՝ սահմանների հետ կապված գործընթացի բանալի հարցերից է, թե արդյո՞ք մենք ունենք խաղաղ բնակչության բնականոն կյանքի խաթարում, իսկ մեր սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքն ամբողջությամբ խաթարված է ադրբեջանական զինվորականության ներկայության պատճառով։ Օրինակ, ո՞ր միջազգային կազմակերպությունն ինձ կարող է ասել, որ մեր երեխաների անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականների ներկայությունը բխում է երեխայի լավագույն շահերից, իհարկե ոչ»,- շեշտեց Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա նաև ընդգծեց, որ սահմանային գոտի ունենալու հարցը պետք է առաջ տարվի։
Ավելին...