«Եվրատեսիլ 2021» մրցույթը տեղի կունենա հանդիսատեսի մասնակցությամբ
ՄշակույթՆիդերլանդների կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել այս տարի Ռոտերդամում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացմանը, հաղորդում է De Telegraaf-ը։
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են, որ երաժշտական մրցույթին կկարողանա մասնակցել առավելագույնը 3,5 հազար մարդ՝ կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու համար։
Փորձի, կիսաեզրափակիչների և եզրափակչի տոմսերի վաճառքը կսկսվի մայիսի առաջին օրերին:
Նշենք, որ Ռոտերդամ քաղաքի «Ահոյ» արենայում «Եվրատեսիլ 2021»-ի բեմի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլի 28-ին: Դրանից հետո կսկսվեն տեխնիկական փորձերը:
Ակնկալվում է, որ մասնակից երկրների առաջին պատվիրակությունները Ռոտերդամ կժամանեն մայիսի 8-ին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2021»-ը տեղի կունենա մայիսի 18-22-ը։ Այս տարի Հայաստանն չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ որոշումը կայացվել է «համապարփակ քննարկումներից և բանակցություններից» հետո։