Իբրահիմովիչը վերադարձել է մարզումներին
Սպորտ«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստը թիմի վերջին 3 խաղը բաց է թողել. առաջինը՝ որակազրկման, մյուս երկուսը մկանային վնասվածքի պատճառով:
Հավանականություն կա, որ Իբրահիմովիչն արդեն «Բենևենտոյի» դեմ առաջիկա խաղում դաշտ դուրս կգա: