«Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը»
Հաղորդավար Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարցս ուղղում եմ միայն բժիշկներին: Կրկնում եմ, միայն բժիշկներին:
Հնարավոր է արդյոք ստույգ պարզել, թե կոնկրետ ի՞նչն է հանդիսացել մարդու մահվան պատճառը, եթե մահացածը չի դիահերձվում: Բացատրեք խնդրեմ ինձ՝ անգրագետիս, թե ինչպես է դա հնարավոր:
Հարց 2-րդ: Եթե հնարավոր չէ, ապա ինչպես են ամեն օր հայտնում, որ կորոնավիրուսից x կամ y քանակությամբ մահ է գրանցվել»: