Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ՀասարակությունԱպրիլի 27-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և տեղի ուժերի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (անձը չպարզված) ինքնասպանության փորձը։
Ավելին...