Անհեթեթություն է կարծելը, որ հաջորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում չենք լինի․ Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ սերուցքայինները կմասնակցեն Չեմպիոնների լիգային 2021/22 մրցաշրջանում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենտուսին» ամենախիստ պատժամիջոցներ են սպասվում Սուպերլիգայի նախագիծը լքել չցանկանալու համար։
«Անհեթեթություն է կարծելը, որ հաջորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում չենք լինի: Քանի որ մենք ոչինչ չենք վերահսկում, մենք դրան նույնիսկ չենք արձագանքում: Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում Մադրիդին տեսնել Չեմպիոնների լիգայում:
Կարո՞ղ են ՈՒԵՖԱ-ի ղեկավարության կողմից սպառնալիքներն ինչ-որ ազդեցություն ունենալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ խաղում: Կարծում եմ, որ մրցավարը, ինչպես միշտ, կանի իր գործը: Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ այն բանի վրա, ինչ անում ենք խաղադաշտում, մնացածը չենք կարող վերահսկել», – Զիդանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: