Հայաստանը կհաղթահարի՞ քաղաքական ճգնաժամը, թե՞ այն ավելի կխորանա՝ իր մեջ ավելացնելով նաև էլեկտորալ բաղադրիչը
ՔաղաքականությունՍուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Միստիկայի բաղադրիչով՝ Քաղաքացու օրվա մասին հիշատակումով, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացի մեկնարկը տալով։ Հոռետեսների կանխատեսումներն իրականություն չդարձան՝ Հայաստանում հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։

Հիմա՝ կարևորը դրանց որակն է։
Դրանից է կախված՝ Հայաստանը կհաղթահարի՞ քաղաքական ճգնաժամը, թե՞ այն ավելի կխորանա՝ իր մեջ ավելացնելով նաև էլեկտորալ բաղադրիչը։
Ընդամենը երկու ամիս հետո կստանանք հարցի պատասխանը՝ օրինական ընտրություններն այլևս ինստիտուցիոնալ արժե՞ք են, թե՞ հերթական կարգախոս, որը խամրում է հեղափոխության մյուս խոստումների նման․․․