Հայերեն
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ 

XXI դար․ Անորոշությունը ներկա իրադարձությունների և ապագա հնարավոր արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պակասի գիտակցումն է․ ԿԲ խորհրդի անդամ

Տնտեսություն

Tert.am–ը հրապարակում է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է 2008-2009 թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամին, դրան հաջորդած ժամանակաշրջանին, Արցախի պատերազմից հետո այսօր Հայաստանում ստեղծված իրադրությանը, ինչպես նաև հարցին, թե արդյոք Հայաստանն ունակ է կարճ ժամանակում ձևակերպելու իրատեսական ու դինամիկ տեսլական հաջորդ մի քանի տասնամյակների համար։ Արթուր Ստեփանյանը նշում է, որ հայ հասարակությունը պարտավոր է համաձայնության գալ մեկ տեսլականի շուրջ և առաջնորդել պետությունը․ Հոդվածը կարդացեք ստորև։

2008-09թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամին նախորդած տասնամյակը հիրավի կարելի է անվանել 21-րդ դարի առայժմ լավագույն տասնամյակը աշխարհի տնտեսական պատմության մեջ։ Մի կողմից հզոր գլոբալիզացիոն և արագընթաց ինտեգրացիոն գործընթացները կտրուկ ավելացրեցին միջազգային առևտրի ծավալները՝ նպաստելով համաշխարհային տնտեսական աճի բարձր տեմպերի ձևավորմանը, մյուս կողմից ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումները ցածր էին պահում լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գները։

Աշխարհում եկամուտների ավելացմանը զուգընթաց կտրուկ աճում էր սպառելու անհագ ցանկությունը, ինչը խթանում էր նոր ներդրումներ ոչ միայն զարգացած, այլև մեծաթիվ զարգացող տնտեսություններում։ Հիմնականում արևմուտքից ներկրված տեխնոլոգիական լուծումները և էժան աշխատուժը թույլ տվեցին Չինաստանին և մի շարք այլ զարգացող երկրներին դառնալ վերոհիշյալ պահանջարկը սպասարկող առաջատարներ լայն սպառման ապրանքների արտադրության մասով,իսկ զարգացած երկրները կենտրոնացան ավելի բարդ և նոր ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման վրա։

Աշխարհի համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ 2007 թվականի վերջում ավելին էր 1998 թվականի նույն ցուցանիշից 83.7%-ով։ Ընդ որում, եթե զարգացած երկրների արդյունքները կարելի է տպավորիչ համարել՝ 9 տարվա ընթացքում 66.5% աճ, ապա զարգացող երկրների հավելաճը՝ ֆանտաստիկ՝ 1.5 անգամ նույն ժամանակահատվածի համար, ընդ որում Չինաստանի հավելաճը կազմել էր 2.5 անգամ, իսկ օրինակ` ՌԴ-ինը՝ 3.75 անգամ։

Աշխարհում եկամուտների այսպիսի աճի պայմաններում ապագայի նկատմամբ լավատեսական սպասումների գերիշխանություն էր ձևավորվում։ Լավատեսությունը ապագայի նկատմամբ նշանակում է անորոշությունների կրճատում ինտուիտիվ մակարդակում և ժամանակի տվյալ պահին սպառման արագացում (երբեմն ձեռք ես բերում այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնց կարիքը իրականում չունես) և բնականաբար ավելի շատ ներդրումներ։ Հանուն արդարության պետք է նշել, որ հարստության աճը բոլոր երկրների ներսում տեղի էր ունենում խիստ անհամաչափ՝ խորացնելով եկամուտների բևեռացումը, սակայն քչերն էին պատրաստ դառնալ «зануда»-ներ՝ բարձրաձայնելով այդ մասին, երբ կարծես ամեն ինչ լավ է, իսկ ապագան՝ պայծառ։

Չնայած հայտնի շատ արհեստավարժների զգուշացումներին, թե համաշխարհային տնտեսությունը գերտաքացման փուլ է մտնում, և ճգնաժամի վտանգները կտրուկ ավելանում են՝ քաղաքականություն իրականացնողները (policy makers) և մեծ կորպորացիաները անհաղորդ մնացին լավատեսության օվկիանոսի աղմուկում խլացվող այդ ճիչերին։ Ցավոք, լավ ժամանակներում դժվար և ամենևին էլ ձեռնտու չէ մտածել ու նախապատրաստվել ապագայի հնարավոր բացասական մարտահրավերներին։

Կյանքում որոշակի է միայն այն, որ ամեն ինչ անորոշ է

Պլինիոս Ավագ

Երևի, շատերն են համարում, որ 2008-09թթ․-ի ճգնաժամը դեռ չի ավարտվել։ Ավելին, այդ ճգնաժամը «խթանել» է համաշխարհային մակարդակով նոր մտածողության, նոր կառուցակարգերի հաստատման անխուսափելիությունը։ Ավելացող բարեկեցության խաղաղ օվկիանոսը՝ պարուրված լավատեսության շողշողացող ճառագայթներով, հանկարծ միանգամից փոթորկվեց՝ ամեն կողմից ծածկվելով անորոշության խիտ ու թանձր մշուշով։

Նրանք, ովքեր ինքնամոռաց վայելում էին իրենց անշարժ գույքի գների աճով պայմանավորված հիպոթեկային ավելացող վարկերի հաշվին սպառումը, չմտածելով ապագա եկամուտների հնարավոր վատթարացման մասին, հայտնվեցին գործազուրկի կամ նվազ եկամուտ ստացողի կարգավիճակում, և նրանցից շատերը կորցրին այդ գույքը։

Տարբեր տրամաչափի բիզնեսներ, որոնք հրճվում էին իրենց շահութաբերության չտեսնված աճերով և բաժնեմասերի գների թռիչքներով, ստիպված եղան հայտարարել սնանկության մասին՝ աշխատանքից հեռացնելով իրենց միլիոնավոր աշխատակիցների։

Երկիր մոլորակի աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոններ, որոնք «համերաշխ» օգուտներ էին քաղում գլոբալիզացիոն և ինտեգրացիոն պրոցեսներից, հայտնվեցին ապագան վերաիմաստավորելու լուրջ խնդրի առաջ։

Շատերն այս ճգնաժամը համեմատում են նախորդ դարի 30-ական թվականների Մեծ Դեպրեսիայի հետ, ինչը տևական ժամանակ ծնեց գործազրկություն ու աղքատություն, ազգայնականության ու ծայրահեղականության աճ և մարդկության պատմության ամենաողբերգական էջի՝ II-րդ համաշխարհային պատերազմի հիմնական պատճառներից մեկն էր։

Ճգնաժամից անմիջապես հետո աշխարհի կառավարությունները և կենտրոնական բանկերը աննախադեպ դրամական միջոցներ ներարկեցին մասնավոր հատված՝ փորձելով մեղմել ճգնաժամի բացասական ազդեցությունները և վերականգման պատրանք ստեղծել։

Այսպես, աշխարհի համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ 2019 թվականի վերջում ավելին էր 2010 թվականի նույն ցուցանիշից ընդամենը 32.4%-ով։ Ընդ որում, զարգացած երկրների արդյունքները շատ ավելի համեստ են՝ 9 տարվա ընթացքում 19.7% աճ, իսկ զարգացող երկրներինը՝ ոչ այնքան բավարար՝ ընդամենը 56.4% աճ նույն ժամանակահատվածի համար, ընդ որում, Չինաստանը աճել էր 135%-ով, իսկ նույն ՌԴ-ն՝ ծիծաղելի 11.5%-ով։

Այո, աշխարհն արդեն առաջվանը չէր։

Անհասկանալի ու անվերահսկելի իրավիճակ Իրաքում Հուսեինի վարչակազմի տապալումից հետո, ISIS-ի առաջացումը, պատերազմը Սիրիայում, միլիոնավոր փախստականների հոսքը հիմնականում հին աշխարհամաս, ավելացող տեռորիստական ակտերը, չդադարող լարվածությունը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, առևտրային պատերազմները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, Թուրքիայի ագրեսիվության աննախադեպ աճը. ահա ոչ ամբողջական պատկերը ճգնաժամից հետո։

Ապագայի վերաբերյալ անորոշության ահագնացող մշուշը պատճառ դարձավ վախի, սարսափի, ատելության դրսևորումների և վստահության անկման համար։ Աշխարհում կրոնական, ազգայնական, ռասայական հողի վրա լայն թափ առավ ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը սկսեց գերիշխել, իսկ մարդակենտրոն արժեքային համակարգը՝ արժեզրկվել, գլոբալիզացիան՝ դիտարկվել վատ լույսի ներքո, իսկ ինտեգրացիոն պրոցեսները մեծամասամբ կանգ առան։

Հայտարարելով անվտանգությունը առաջնային ու թերևս միակ առաջնահերթություն՝ աշխարհի ուժային կենտրոնները ձեռնամուխ եղան անվտանգային նոր համակարգերի կառուցմանը և զարգացմանը։ Գիտակցելով, որ ինֆորմացիան է ամենաթանկարժեք ռեսուրսը՝ այս կենտրոնների ուղղակի և անուղղակի աջակցությամբ IT հիմքով ստեղծվեցին տեղեկատվությունը հավաքող, վերլուծող, մշակող և կառավարող նորագույն համակարգեր։ Թերևս, զուգադիպություն չէ, որ շատացան և լայն տարածում ստացան սոցիալական ցանցերը, on-line առևտրի հարթակները և այլ պլատֆորմներ՝ ստեղծելով զուգահեռ վիրտուալ նոր իրականություն։ Յուրաքանչյուրի համար տեղեկատվության արագ ստացումը, տրամադրումը, կիսվելու դյուրինությունը, աշխարհի ապրանքներին ու ծառայություններին հասանելիությունը վիրտուալ երջանկության պատրանք է ստեղծում։ Չէ՞ որ այժմ պարտադիր չէ «выидем в город себе покажем, на других посмотрим». այս ամենը սոցցանցերով ավելի դյուրին է, մասշտաբային ու հետաքրքիր, կամ աշխարհի մյուս ծայրից ապրանք ես ուզում՝ խնդրեմ, մի քանի օրից կբերեն Ձեր տուն։ Հասանելիություն տասնամյակներ և դարեր կուտակված գիտելիքին․ մի՞թե սա երջանկություն չէ։ Սակայն նույն դյուրինությամբ տարածվում է նաև ատելության խոսքը, բռնության և ծայրահեղականության քարոզը, ուղղորդվող ապատեղեկատվությունը։ Արդյունքը՝ վստահության անկում և ապագայի նկատմամբ անորոշության խտացում։

Եվ ահա նոր արհավիրքը՝ covid 19-ի տեսքով ցնցեց մարդկությանը․․․

Թերևս, այժմ այնքան էլ կարևոր չէ վարակի բնական կամ արհեստական ծագման հարցադրումը (մարդկության պատմության շատ առեղծվածների պես սա էլ մշուշոտ կմնա), այլ առավել կարևոր է, թե ինչ փոփոխություններ են սպասվում մարդկության հավաքական արժեհամակարգերում՝ ինչպիսի վարքագծային փոփոխությունների մենք ականատես կլինենք, ինչ սպասել ապագայում։ Մի բան ակնհայտ է․ ով հնարավորինս շուտ կգիտակցի, որ հինն այլևս անցյալ է, իսկ նորը՝ դեռ ամորֆ ինչ-որ բան, և իր համար կհավաստի, որ այլևս սա է «new normal»-ը, շանս կունենա կերտելու ավելի լավ ապագա։

Հայտնի պատճառներով Հայաստանը մեծ հաշվով դուրս էր հզոր ինտեգրացիոն պրոցեսներից, սակայն վերջին 20 տարիներին աշխարհի տնտեսական զարգացումներից ևս օգուտներ ստացավ։ Դրանք անուղղակի էին և միջնորդավորված։ Հիմնականում 2000-ականներին՝ սփյուռքի մեր հայրենակիցների մեծածավալ տրանսֆերտների միջոցով, որոնց մի մասը ուղղակի օգնություն էր իրենց հարազատներին, մի մասը՝տրանսֆերտների տեսքով մեծ թափ հաղորդեցին բնակարանային շինարարության ոլորտին, մի մասն էլ ուղղակի ներդրումների տեսքով խթանեցին ձեռնարկատիրական գործունեությանը։ 2010-ականներին առավելապես սփյուռքի և հայաստանյան խոշոր բիզնես ներկայացուցիչների ներդրումների միջոցով՝ հիմնականում առևտրի, ծառայությունների և մշակող արդյունաբերության (հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի) ոլորտներում (էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները չեմ ընդգծում, որովհետև առաջինը անհրաժեշտ ու կարևորագույն ենթակառուցվածք է, իսկ երկրորդը՝ պետության բնական հարստությունը)։ Ցավոք, եզակի էին այն դեպքերը, երբ ներդրումների հետ միասին մեր երկիր ներմուծվեցին բիզնես-մշակութային նորարարություններ։ Այնուամենայնիվ, դրանք բավականին կարևոր էին․ օրինակ գինեգործության մեջ որակի ուղենիշներ սահմանելու կամ շինարարության մեջ որակի ստանդարտներ բարձրացնելու առումով։ Միաժամանակ ինտերնետ հասանելիության արագ ավելացումը և գնի կտրուկ նվազումը խթան հանդիսացավ ՏՏ ոլորտի աշխուժացման համար։ Իհարկե, ինտերնետ հասանելիությունը հնարավորություն էր տալիս նաև աշխարհի զարգացումների մասին ամբողջական պատկերացումներ կազմել, սակայն այն հիմնականում ծառայում էր բիզնեսի, հանգստի և զվարճության համար։ Լինելով ազգային, կրոնական, մշակութային առումով միատարր պետություն՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունները հիմնականում զգացական-ինտուիտիվ մակարդակում էին՝ միջնորդավորված սփյուռքի մեր հայրենակիցներից (սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստան, կամ 2014 թվականի դեկտեմբերին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման զգացական հետևանքները մեր արտարժույթի շուկայում)։

Նա, ով չգիտի, թե ուր է գնում,

շատ կզարմանա, որ հայտնվել է այլ տեղում

Մարկ Տվեն

Պատերազմ և պարտություն, զոհեր և անհետ կորածներ, վիրավորներ և հաշմանդամներ, անվտանգության հարցադրումներ, չլուծված հակամարտություն, զայրույթ և ատելություն, փոխադարձ մեղադրանքներ և անվստահություն, մեկ բառով՝ նեվրոզ․ ահա թե ինչ ունենք այսօր։

Նեվրոզը անորոշությունը

հանդուրժելու անկարողությունն է

Զիգմունդ Ֆրեյդ

Ունա՞կ է արդյոք Հայոց պետությունը կարճ ժամանակում ձևակերպելու մեզ համար իրատեսական, «խորամանկ» ու դինամիկ տեսլական հաջորդ 5, 20, 100 տարիների համար․ այո, 100 տարի հետո մեզ որտեղ և ինչպիսին ենք տեսնում, և ամենակարևորը՝ ինչպես հասնել դրան։ Հայոց պետության հասարակությունը պարտավոր է համաձայնության գալ մեկ տեսլականի շուրջ և առաջնորդել պետությունը՝ անկախ նրանից, թե ընտրությունների միջոցով ինչ կուսակցություններ կհաջորդեն միմյանց, որոնց առաքելությունը, կարծում եմ, պետք է լինի առաջարկել տակտիկական լուծումներ տեսլականում ամրագրված նպատակները մոտեցնելու առումով։ Այո, մեկ միասնական տեսլական, որն անվտանգության և պետական-ազգային շահի ձևակերպման այլ կոմպոնենտների հետ միասին պիտի ունենա հստակ տնտեսական զարգացման նպատակներ և առաջնահերթություններ։ Մասնավորապես, անկախ ինստիտուտների կայացում, օրինակ՝ ստանդարտների և որակի վերահսկման ներդրման և հսկողության բնագավառում, հակամրցակցային հարաբերությունների կարգավորման բնագավառում, իրապես անկախ դատական համակարգ, և դարավոր պատմամշակութային հարստության հենքի վրա ժամանակակից կիրառական ուղղվածությամբ կրթության չափանիշների ձևակերպում։ Վերջապես պիտի գիտակցենք, որ մեր երկրին անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, երկարաժամկետ հեռանկարով ներդրումներ։ Ներդրումներ, որոնց իրականացնողները վստահ են, որ դրանք մշտապես պաշտպանված են լինելու՝ ի հեճուկս ապագա տարբեր քաղաքական ու օրենսդրական փոփոխությունների ազդեցությունից, այդ ներդրումները չեն կորցնելու մրցունակությունը կամ շահութաբերությունը, որովհետև երկում ստեղծված կամ ներկրված կամայական ապրանք ու ծառայություն պիտի համապատասխանի հայտարարված որակի և ստանդարտների չափանիշներին, որ յուրաքանչյուր հակամրցակցային դրսևորում պատշաճ արձագանք կստանա պատկան մարմինների կողմից, որ անհրաժեշտության դեպքում դատական համակարգը սրբորեն կպահպանի օրինականությունը։ Եվ վերջապես, երկրում վերաբերմունքը կրթության նկատմամբ այնպիսին է, որ մշտապես կրթվող ու զարգացող հասարակությունն ունակ է շարունակական «մատակարարել» որակյալ և ժամանակի հրամայականին համապատասխան մասնագիտացված աշխատուժ՝ մարդկային կապիտալ։ Ժամանակն է, որ ընկալենք խոշոր նախաձեռնությունների և ծրագրերի մշակման, պլանավորման և իրականացման անհրաժեշտությունը։ Կարևոր է ուրվագծել ապագայում դրանց «big picture»-ները, եթե նույնիսկ ներկայիս իրականության և ֆինանսական ռեսուսների պայմաններում այն երազ կթվա։ Նպատակադրել և քայլ առ քայլ ֆինանսական ռեսուրսներն այնպես վերաբաշխել, որ այդ «երազանքը» իրականություն դառնա։ Գիտեք, մանր-մունր «կարկատան լուծումներով» հեռու չես գնա՝ միևնույն է նույն խնդիրներն ինչ-որ ժամանակ հետո կրկին վերադառնում են․․․Եվ դրա համար հրատապ է դառնում պատասխանատու և վստահելի պետական, այդ թվում տնտեսական քաղաքականությունների առկայությունը։

Քայլ առ քայլ դուրս գալ նեվրոզային վիճակից և աչքերը հառնել դեպի դժվար, իրատեսական, բայց, անպայման, լուսավոր ապագա․ թերևս միակ ճանապարհը․․․ Որովհետև


Ոչինչ կորսված չէ, եթե կորսված չէ ամեն ինչ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Հ.Գ․

Ներողություն եմ խնդրում օտարալեզու և օտարածին բառերի և բառակապակցությունների համար։

Հրապարակման մեջ օգտագործվող մտքերը, դատողություններն ու եզրահանգումները կարող են չհամընկնել ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կարծիքի հետ։

 

 

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար