Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Երեկ կատարվել է 3158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213288 դեպք, որոնցից 194080-ն` առողջացած, 4018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14189 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 963225 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք: Ունենք 720 առողջացած և 17 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1001 է»,- հայտնում են նախարարությունից:
Ավելին...