Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

Բայդենի ճանաչումը․ ի՞նչ կստանա դրանից հայ ժողովուրդը

Ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ արտասանել է Ցեղասպանություն՝ genocide բառը, որը անշուշտ, կարևոր և նշանակալի առաջընթաց է։ Այստեղ անշուշտ, մեծ է ամերիկահայ համայնքի աշխատանքը և Հայ դատի գրասենյակի բազմավաստակ երախտավորների տարիների աշխատանքը։ Hayeli.am

Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության փաստի ընդունումը դեռևս չի նշանակում, թե ԱՄՆ-ն՝ որպես պետություն, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ճանաչման գործընթացը ենթադրում է, որ հաջորդաբար ԱՄՆ սենատը պետք է Ցեղասպանության փաստն ընդունող և դատապարտող բանաձև ընդունի։<<Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո 1915 թվականի ապրիլի 24-ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան ոչնչացման արշավով: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկրնկնվեն: Եվ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որով իրենց նախնիներից շատերին բերեցին մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այս ցավը:

Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը` աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը պատվում է 106 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերին>>, - իր ուղերձում մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Արդյոք Բայդենի այս հայտարարությանը կհոջորդի Սենատի կողմից բանաձևի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։ Անկեղծորեն պետք է նկատել, որ Սենատի ճանաչման գործընթացը շատ բարդ է, և այս առումով հույսեր փայփայելը իրատեսական չէ գոնե այս պահին։ Թուրքիան, ի դեպ, արդեն արձագանքել է Բայդենի հայտարարությանը։ Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, որտեղ նշվում է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը խարխլում Է Թուրքիայի հետ ունեցած վստահությունն ու բարեկամությունը։ «Անցյալի վերքերն ամբողջությամբ բուժելու և տարածաշրջանում ապագա կառուցելու համար անկեղծ ջանքեր գործադրելու փոխարեն՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կհանգեցնի ազգերի բևեռացման և կխանգարի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությունը», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ըստ Թուրքիայի՝ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել այդ լուրջ սխալը, որը, Անկարայի վարկածով, մեկ նպատակ ունի` բավարարել որոշակի քաղաքական շրջանակների շահերը։ Չավուշօղլուի նյարդային պոռթկումը հասկանալի է, քանի որ ԱՄՆ նախագահի՝ Ցեղասպանության փաստի ընդունումը Թուրքիայի օրեցօր աճող ծավալապաշտական նկրտումների համար զսպող նշանակություն է ունենալու։ Թուրքիան ակնհայտորեն սկսել է դրսևորել գերտերության վարքագիծ՝ իրեն թույլ տալով ինքնուրույն և չհամաձայնեցված քայլեր, որոնք, եթե շարունակություն ունենան, կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը համաշխարհային մասշատաբով։ Գերտերություններից որևէ մեկը, ԱՄՆ-ն այդ թվում, պատրաստ չէ ընդունել նոր խաղացողի։ Թուրքիային տրված ապտակն այս պահին զսպողական նախազգուշացում է։

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Ավելին...

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակին