Հայերեն
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ 

«Մեկը մի՛ տուր, որ երկուսը չուզի». քաղաքացիական նախաձեռնության անդամ

Քաղաքականություն

Մեծ աղմուկ հանած, վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք կրկնվեց նույն կերպ ինչպես վերջերս Եռաբլուր այցելության ժամանակ ժողովրդի պահվածքը. երկու վայրում էլ նույն էր՝ թույլ չտալ մուտք գործել տարածք, սակայն առաջին դեպքում զինվորների հարազատներն էին մերժում վարչապետի մուտքը անմահ Եռաբլուր, իսկ Սյունիքում՝ ողջ ժողովուրդը, ովքեր կենդանի վահան են դարձել ադրբեջանցիների տարածքային նկրտումների ու մեր կառավարության միջև: Ստեղծված իրավիճակում վարչապետը և իշխանական պատգամավորներից ոմանք հանդես եկան հայտարարություններով, ընդ որում մեղադրում են կազմակերպիչներին և շեշտադրված է պատժել նրանց, մասնավորապես համայնքապետերի և Սյունիքի նախկին մարզպետ՝ Վահե Հակոբյանին, ով ասել է, որ վարչապետը չի այցելել Սյունիք, այլ գաղտագողի է ներխուժել: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի դեպքերին՝ նախորդող ժամերին, արդեն ոստիկանության ուժերի կողմից կան բերման ենթարկվածներ այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտեց «Առաջընթաց Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը:

- Պարոն Մնացականյան, վարչապետի Սյունիք այցի և դրան հաջորդող իրադարձություններից ի՞նչ տպավորություն ունեցաք:

- Գիտեք երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ՝ Ալիևի արած հայտարարությունը, կապված Զանգեզուրի պատմական Ադրբեջանի հողերի ու նրանց բռնի ուժով հետ վերադարձնելու մասին հոխորտանքն, առաջին հերթին ուղղված էր սյունեցիների տրամադրության ու վախի մթնոլորտ տարածելուն: Դրան հաջորդած ՀՀ վարչապետի այցը Սյունիք՝ ստեղծեց այս լարվածությունը, քանի որ սյունեցիների անվտանգությունը այլևս երաշխավորված չէ, և ուրեմն ստեղծված իրավիճակում պետք չէ որևէ մեկին մեղադրել: Այսօր ոչ միայն սյունեցին այլև ամբողջ հանրապետությունն է մտահոգված մեր երկրի տարածքային ամբողջականության անվտանգության խնդիրներով: Սյունեցիները իրենց մտահոգությունն են արտահայտել այդ եղանակով:

- Ի՞նչ եք կարծում այս խնդիրը էլ ավելի չի խորացնի վախի ու տագնապի մթնոլորտը Սյունիքի մարզում:

- Սյունիքի ժողովրդի ըմբոստությունը վարչապետի նկատմամբ սպասված էր: Ադրբեջանի կողմը իր պահանջներն է ներկայացնում Հայաստանին, իսկ ՀՀ վարչապետի կողմից դեռ հավասարաչափ հակադարձում չենք լսել: Բնականբար ոչ ադեկվատ վիճակն ավելի է խորացնում լարվածությունը: Գիտեք բոլոր պատերազմներն ավարտվում են հաղթող և պարտվող կողմերով, բայց այս պահին խոսքը գնում է մեր պետական սահմանների ճշգրտման ու պահպանման մասին: 1994 թվականին էլ Ադրբեջանը պարտվեց, դրանից հետևություններ և վերլուծություններ պետք է արվի, բայց չպետք է ընկճվենք, այլ բոլորը միասին ավելի կառուցողական ծրագրեր պետք է իրականացնենք, խթանենք մեր տնտեսության զարգացմանը՝ ամուր պահելով մեր սահմանները: Սակայն ժողովուդը դեռ չի տեսնում մեր թվարկած բարեփոխումների սկիզբը ՝ հակառակը դեռ զիջումների փուլում ենք: Հայտնի ժողովրդական խոսք կա՝ ասում է «մեկը մի տուր, որ երկուսը չուզի»:

Այս ֆոնին և ուրեմն պատահական չէ մեր հասարակության անվստահությունը վարչապետի նկատմամբ, մեր սյունեցիներն էլ ոչ մի երաշխիք չունենալով, պետության կողմից օժանդակություն, այս կերպ են դրսևորել իրենց: Պետք չէ մոռանանք, որ Ալիևի հոխորտանքներին վարչապետը որևէ կերպ հակադարձում չտվեց:

- Պարոն Մնացականյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

- Պետք է կատարվի վերլուծություն և հետևություններ, որոնք կօգնեն ճիշտ հանգուցալուծման եզրեր գտնելուն , սական վարչապետը ցանկացած հանդիպումների ժամանակ ժողովրդին ասում է իր մեղավորության ու ձախողումների մասին, սակայն ո՞վ պետք է պատասխան տա կորցրած տարածքների, զոհերի, անհետ կորածների ու գերիների համար, քանզի, մեղավորությունն ընդունելով ու շարունակելով նույն գործելավոճը, ժողովրդի մոտ ավելի է առաջացնում անվստահությունը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչո՞ւ պետք է վստահի իր երկրի ապագային:

- Գիտեք մինչև 2020 թվականը վարչապետն ասում էր՝ Արցախը չենք հանձնելու, հողերը չենք տալու, կամ լինելու է ժողովրդական հրապարակային հանրաքվե ու բաց քննարկումներ: Սակայն Արցախի 75 %-ը հանձնվեց առանց ժողովրդական քննարկումների, այս ամենից հետո ի՞նչ երաշխիք կա հետագայում անվտանգության ապահովման համար, որ այլևս նոր տարածքներ չի հանձնելու, և ուրեմն սյունեցիների մտահոգությունը և արձագանքը պետք է ըմբռնել այս ֆոնին:

Հ.Գ. Մի բան դեռ պարզ չէ. Սյունիքում հայհոյանքների տարափը վարչապետին հավասարակշռությունից չհանեց, երբ դրանք ուղղված էին իր ընտանիքին և իրեն, սակայն երբ նրան անվանեցին դավաճան, հողատու վերջինս արձագանքեց: Այստեղից հարց է առաջանում թե նա իրականում, ո՞ր մեկին էր կողմնակից :

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ