Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀասարակությունԱպրիլի 22-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ռ․ Պ․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։