Իրանը շահել է 1,6 մլրդ դոլար իրանյան գումարների վերաբերյալ դատը, որոնք գրեթե 8 տարի «սառեցված» էին Լյուքսեմբուրգում՝ ԱՄՆ-ի պահանջով
Իրանը շահել է 1,6 միլիարդ դոլար իրանյան գումարների վերաբերյալ դատը, որոնք գրեթե 8 տարի «սառեցված» էին Լյուքսեմբուրգում՝ ԱՄՆ-ի պահանջով: Այս մասին ապրիլի 13-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է news.yahoo.com կայքը:
«Երկիրն իրավական հաղթանակ է տարել երկար ժամանակ Լյուքսեմբուրգում ԱՄՆ-ի պահանջով «սառեցված» 1,6 միլիարդ դոլարի չափով իր ակտիվների գործով»,-տեղեկացրել է Իրանի նախագահը:
Խոսքը 2012 թվականի գործի մասին է, երբ նյույորքյան դատարանը պարտավորեցրել էր Իրանին 7 միլիարդ դոլար վճարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված «Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին օգնելու և նրանց սեփական տարածքով ճանապարհ տալու համար»: Իրանը, իր հերթին, չէր ընդունել իրեն ներկայացված մեղադրանքներն ու հրաժարվել էր որևէ գումար վճարելուց: