Ռոման դեմ է արտահայտվել Սուպերլիգային․ Որոշ բաներ փողից կարևոր են
Սպորտ«Ռոման» իր պաշտոնական կայքում Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ուզում ենք դիմել մեր երկրպագուներին վերջերս հայտարարված Սուպերլիգայի վերաբերյալ։ «Ռոման» կտրականապես դեմ է այդ «փակ» սիստեմին, քանի որ այն արմատապես հակասում է խաղի ոգուն, որը մենք բոլորս սիրում ենք։
Որոշ բաներ փողից կարևոր են, ու մենք առաջվա պես հավատարիմ ենք իտալական ֆուտբոլին ու բոլորի համար բաց: Անհամբեր սպասում ենք Ա Սերիայի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության շարունակությանը` Իտալիայում ու ողջ աշխարհում ֆուտբոլի աճի ու զարգացման համար։
Երկրպագուներն ու մասսայական ֆուտբոլը մեր սպորտի հիմքն են, ու չի կարելի մոռանալ այդ մասին»,-ասված է հայտարարության մեջ։