Կայրաթը ոչ-ոքի խաղաց, Կամո Հովհաննիսյանը հեռացվեց խաղադաշտից
ՍպորտՂազախստանի առաջնության 6-րդ տուրում «Կայրաթը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Տոբոլի» հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու 80-րդ րոպեին, ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից:
Այս խաղից հետո «Կայրաթը» 12 միավորով 3-րդ տեղում է: