Աղբյուր․ Այս մրցաշրջանի ավարտից հետո Ջեկոն կհեռանա Ռոմայից
ՍպորտԼրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը:
Ըստ աղբյուրի, կողմերը նախատեսում են բաժանվել մրցաշրջանի ավարտից հետո: Բոսնիացին պայմանագրով ունի եւս մեկ տարի, բայց խաղացողի աշխատավարձը տարեկան 7,5 միլիոն եվրո է, ինչը չափազանց բարձր է հռոմեացիների նոր նախագծի համար:
Մոտ ապագայում ֆուտբոլիստի գործակալը կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան: