Տավուշի մարզի սիրելի հայրենակիցներ, չափազանց կարևոր գործընթացի հաջող ընթացքի մասին եմ ցանկանում տեղեկացնել ձեզ. Սարգիս Ալեքսանյան
Քաղաքականություն«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տավուշի մարզի սիրելի հայրենակիցներ, չափազանց կարևոր գործընթացի հաջող ընթացքի մասին եմ ցանկանում տեղեկացնել ձեզ.
Վերջապես օրենքով կսահմանվի և մարզի բոլոր համայնքների համար ընդունելի տարբերակով կվերականգնվի հեռավոր սարերի պատկանելիության խնդիրը, որը խաթարվել էր 2010 թվականին <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> օրենքում կատարված անտրամաբանական և անարդարացի փոփոխությունների արդյունքում:
Հավանաբար հիշում եք, դեռ մեկ տարի առաջ էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին դիմել այս խնդրով:
Այսօր ստացա պատասխան նամակը գործընթացի վերաբերյալ:
Շնորհակալություն եմ հայտնում մարզի բոլոր համայնքապետերին և ավագանու անդամներին համերաշխ քննարկումների և արդարացի որոշում կայացնելու համար:
Այդ արոտավայրերը մեզ համար լոկ անասուն արածացնելու վայր չէ, այն բոլորիս համար նաև ոչ նյութական նշանակություն ունի: