Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վաճառքի պայմանագիր է կնքվել
ՏնտեսությունՄոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 միլիոն չափաբաժին գնելու վերաբերյալ համաձայնության են հասել, հայտնում է Tehran Times թերթը։
Պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում Իրանի դեսպանության և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջև։ Ջալալին հայտնել է, որ պատվաստանյութը կներկրվի 7 ամսվա ընթացքում՝ մայիսի 22-ից մինչև դեկտեմբերի 21-ը։
Անդրադառնալով ավելի վաղ ձեռք բերված համաձայնությանը՝ Ջալալին նշել է, որ մինչ այժմ ներկրվել է 520 հազար դեղաչափ։
Բացի ներկրման վերաբերյալ պայմանագրերից, իրանական երկու ընկերություններ պայմանագիր են կնքել՝ ռուսական կողմի հետ համատեղ արտադրություն սկսելու համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:
Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: