Google-ը հակակորոնավիրուսային պատվաստանյութ կգնի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բնակվող 250 000 մարդու համար
ՏնտեսությունGoogle ընկերությունը հակակորոնավիրուսային պատվաստանյութեր կգնի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բնակվող 250 000 մարդու համար:
Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական բլոգից:
Նշվում է՝ ընկերությունը գումար կուղարկի մասնավոր-կառավարական գործընկերությանը՝ GAVI Alliance-ին, որը նպատակ ունի մեծացնել պատվաստանյութերի մատչելիությունը աղքատ երկրներում:
Բացի այդ, Google-ը լրացուցիչ 250 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի պատվաստանյութերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունն անվճար գովազդելու համար: Ընկերությունը նման հնարավորություն կտրամադրի մի շարք երկրների կառավարություններին, համայնքներին և կազմակերպություններին, այդ թվում՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Ընդհանուր առմամբ, Google-ն այդ նպատակների համար արդեն իսկ հատկացրել է 800 միլիոն դոլար: