Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին. Միքայել Մինասյան
ՔաղաքականությունՎատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հետաքրքիր է կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։
Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։
Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։
Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:
Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։
Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»,- գրել է նա։
Ավելին...