«Ստիպված եմ եղել «անձնական տրավմա» ստեղծել, որպեսզի կարողանամ մարմնավորել կերպարս»․ Քեյթ Ուինսլեթը պատմել է նոր դերի մասին
ՄշակույթՀայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ասել է, որ ստիպված է եղել «անձնական տրավմա» հորինել՝ HBO հեռուստաընկերության նոր Mare of Easttown հեռուստանախագծում իր մարմնավորած կերպարը խաղալու համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Կերպարը, որին մարմնավորում է Քեյթ Ուինսլեթը հեռուստատեսությունում ունեցած 10-ամյա դադարից հետո, Մարե Շինան անունով քննիչ է Փենսիլվանիա նահանգից, որի աշխարհը քանդվում է, երբ սկսում է սպանություն հետաքննել։
45-ամյա դերասանուհին նշել է, որ կերպարը կերտելը վնասել է իր հուզական վիճակին և հավելել, որ նույնիսկ ԱՄՆ-ում նկարահանումներն ավարտելուց և Սասեքսի իր տուն վերադառնալուց հետո նա շարունակում է պայքարել Մարե Շինանի չստացված կյանքի համար։
«Ես ավելի շատ տրավմա եմ ստեղծել ինձ համար, որպեսզի կարողանամ կերտել այս կերպարը, քան որևէ այլ կերպարի դեպքում», - ասել է դերասանուհին։