Տոկիոյում տրվել է Օլիմպիական ամառային խաղերի 100-օրյա հետհաշվարկի մեկնարկը
ՍպորտՏոկիայում տրվել է Օլիմպիական ամառային խաղերի 100-օրյա հետհաշվարկի մեկնարկը, հաղորդում է ТАСС-ը:ո
Հետշավարկի մեկնարկի արարողությունը Տոկիոյի քաղաքապետարանում է անցկացվել:
«Օլիմպիական ամառային խաղերին 100 օր է մնացել: Շնորհակալ եմ բոլորին այստեղ հասնելու համար: Մենք կարողացանք այս ամենը կազմակերպել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի նորմելը պահելու և բժիշկների ջանքերի շնորհիվ: Մտադիր ենք շարունկել այ ջանքերը, որպեսզի հիասքանչ Օլիմպիական խաղեր ունենանք»,- նշել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն:
Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Պարալիմպիական խաղերը կհաջորդեն Օլիմպիականին և կանցկացվեն օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
«Տոկիո-2020» Ամառային օլիմպիական և պարալինպիկ խաղերի ժամանակ կարգելվի արտասահմանցի երկրպագուների մուտքը՝ պայմանվորված կորոնավիրուսի համավարակով: