Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում սպանվել է 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժի), հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրին:
Քննչական կոմիտեում առայժմ պարզել են, որ ապրիլի 12-ի ցերեկը անհայտ անձը ֆիտնես-ակումբի տարածքում մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, որը տեղում մահացել է: Քննիչներն ու քրեագետներն արդեն ժամանել են այնտեղ: Գործը հարուցվել է սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածներով:
Լրատվամիջոցների տվյալներով՝ ծնունդով Գյանջա քաղաքից Հեյդարովը իր հանցավոր գործունեությունը սկսել է 1996-ին՝ Արխանգելսկի մարզում, որտեղ կազմակերպված հանցավոր խմբի կազմում զբաղվել է ավազակություններով եւ կողոպուտներով: Ավելի ուշ նա ներգրավվել է «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») հանցավոր կլանում:
Հեյդարովին մեկ անգամ չէ, որ դատել են: 2014-ին դատարանը նրան շորթման համար դատապարտել է յոթ տարվա ազատազրկման:
Ավելին...