ԵԱՏՄ երկրներում կարող են սահմանել նոր պահանջներ «ինքնահանգչող» ծխախոտի մասին
ՏնտեսությունԾխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման:
«ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման եւ ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաեւ պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դաշնային մարմինների հետ»,-ասել են մամուլի ծառայությունում:
ԱԻՆ-ում նշել են, որ սատարում են բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են բնակչության կյանքին եւ առողջությանը հասցվող ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգությանը: Նախարարությունում պարզաբանել են, որ ծխախոտ ծխելու դեպքում անզգուշությունը հրդեհների մեծամասնության պատճառն է, այդ թվում՝ հանգեցնում է մարդկանց մահվան՝ հասցնելով նաեւ նյութական լուրջ վնաս:
«Ցածր դյուրավառությամբ ծխախոտները կարող են էական ազդեցություն ունենալ հրդեհի բռնկումը կանխարգելելու եւ մարդկանց մահվան դեպքերը կրճատելու հարցում անզգույշ ծխելու դեպքում, ինչպես նաեւ կարող են պահպանել քաղաքացիների ունեցվածքը»,-ընդգծել են նախարարությունում:
Ավելին...