Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահվան դեպքերինը՝ 82
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահացածների թիվը՝ 82:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064, փաստացի բուժվողներինը՝ 50397: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:
Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 24-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 33 է: