Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ստամբուլում ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ավարտին ընդունած համատեղ հռչակագրում:
Ղեկավարները կողմ են արտահայտվել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կամզում ընդգրկվելու հեռանկարին, մասնավորապես՝ Ուկրաինայի՝ «մոտ ապագայում անդամանկցւթյան վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալու մտադրությանը»: Կողմերն ընդգծել են նաև ՆԱՏՕ-ի անդամների զինված ուժերի հետ Ուկրաինայի ԶՈւ համատեղելիության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը:
Հռչակագրում նշվում է, որ վերահաստատվել է աջակցությունը Սևծովյան տարածաշրջանում համագործակցությանը՝ երկկողմ և բազմակողմանի մեխանիզմների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում կայունության և անվտանգության ապահովման նպատակով:
Էրդողանի և Զելենսկիի բանակցություններն այսօր կայացել են Ստամբուլում, ղեկավարների հանդիպումը մոտ 4 ժամ է տևել:
Ավելին...