Գերմանական DAX ինդեքսն աճել է, բրիտանական FTSE-ը` նվազել
ՏնտեսությունԵվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 15234.16 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 6169.41 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 6915.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.57%-ով և կազմել 1417.77 կետ: