Քեյնը Լոնդոնից կարող է տեղափոխվել Մանչեսթեր
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ամռանը կարող է լքել հարազատ ակումբը:
The Athletic-ի հաղորդմամբ, անգլիացին կհեռանա Լոնդոնից, եթե «Տոտենհեմը» չնվաճի ՉԼ-ի հաջորդ խաղարկության ուղեգիր:
Քեյնը տիտղոսների «կարոտ» է, նաև թիմը երկրորդ տարին անընդմեջ կարող է չհայտնվել լավագույն քառյակում: Հենց այս պատճառներն էլ հարձակվողը պատրաստվում է ներկայացնել ակումբի ղեկավարությանը:
27-ամյա հարձակվողը կարիերան կարող է շարունակել մանչեսթերյան ակումբներից մեկում:
Այս մրցաշրջանում անցկացրած 28 խաղում նա դարձել է 19 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ: