Ռոնալդուն Յուվենտուսի մեկնարկային կազմում է Նապոլիի հետ խաղում
ՍպորտՀայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Յուվենտուսն» ու «Նապոլին» Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում։ Հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց» մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։
«Յուվենտուս»․ Բուֆոն, Դանիլո, դե Լիխտ, Կյելինի, Ալեքս Սանդրո, Կուադրադո, Բենտանկուր, Ռաբյո, Կյեզա, Մորատա, Ռոնալդու։
«Նապոլի»․ Մերետ, Դի Լորենցո, Ռահմանի, Կուլիբալի, Հյուսայ, Ֆ․ Ռուիս, Դեմե, Լոսանո, Զելինսկի, Լ․ Ինսինյե, Մերտենս։
Հիիշեցնենք՝ հանդիպումը պետք է կայանար հոկտեմբերի 4-ին։ «Նապոլին» չներկայացավ խաղին, քանի որ առողջապահության տեղի մարմինն արգելել էր Թուրին մեկնել՝ ակումբում կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով։ Ակումբին տեխնիկական պարտություն գրանցվեց, սակայն հետո այդ որոշումը չեղարկվեց։