Ռեալի հիմնական կազմի ֆուտբոլիստը բաց կթողնի Լիվերպուլի դեմ հանդիպումը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Սա նշանակում է, որ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ այսօրվա տնային խաղը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով «Ռեալի» մեկ այլ առաջատար պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարողանա մասնակցել «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ Կկայանան երկու հանդիպումներ՝ «Մանչեսթեր Սիթի»–«Բորուսիա Դ» և «Ռեալ Մադրիդ»–«Լիվերպուլ», որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։