Ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը
ՀասարակությունԱպրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից:
Ավելին...