Դժվար է հավատալ. Փաշինյանը հավաստիացնում է, որ արտահերթ ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի
ՔաղաքականությունՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այնպես, որպեսզի դրանք վիճարկելու առիթ չլինի, վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ իշխանություններն առաջարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «Արցախյան պատերազմից հետո լարված քաղաքական իրավիճակից դուրս գալու համար», իսկ վերջերս խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում որոշվեց արտահերթ ընտրություններն անցկացնել հունիսի 20-ին: Ըստ Փաշինյանի՝ 2018-ի դեկտեմբերին կայացած ընտրությունները, երբ ինքը դարձավ վարչապետ, «եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում»:
«Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդը, իր կամքի ազատ արտահայտմամբ, լեգիտիմ կառավարություն կձեւավորի: Մենք կարող ենք այդպիսի ընտրություններ անցկացում ապահովել, որպեսզի դրանց վիճարկման կարիք չլինի»,- ասաց նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրություններին, եւ այդ առումով քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիայի ձեւավորմանը, ապա դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունն ինքնուրույն, թե՞ այլ ուժերի հետ դաշինքով է գնալու ընտրությունների: