Կորոնավիրուսից մահացել է մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը
ՀասարակությունԿորոնավիրուսային համավարակիր պատճառով կյանքից հեռացել է անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։ Այդ մասին տեղեկանում ենք Գյումրու բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Ֆելիքս Գրիգորյանը երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Աշխատել է Գյումրու ծննդատանը։
Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։
Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը եւ աշխատակազմը ցավակցում են Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին
Ավելին...