Ֆիրմինոն ապաքինվել է վնասվածքից
ՍպորտԱնգլիական Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ապաքինվել է վնասվածքից ու կարող է մասնակցել «Արսենալի» դեմ խաղին: Այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է Յուրգեն Կլոպը:
Ֆիրմինոն վնասվածքի պատճառով չէր խաղում մոտ մեկ ամիս: Վերջին անգամ բրազիլացին դաշտ է դուրս եկել մարտի 4-ին կայացած «Չելսիի» դեմ խաղում: