Արթուր Վենցյանը դեմ է հակասահմանադրական քայլերին
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեմ է բաժանարար գծերին, հասարակությանը նախկինների և ներկաների, սևերի և սպիտակների բաժանելուն: Նա կարծում է, որ հայրենիքը շենացնելու ու երկրում առաջընթաց ապահովելու համար հարկավոր է լայն կոնսոլիդացիայի շնորհիվ համախմբել բոլոր կարող ուժերին և սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության: Նա դեմ է հակասահմանադրական ցանկացած գործողության:
Ու թեև կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությունը որոշակի առումով փոփոխության է ենթարկել Վանեցյանի պլանները, սակայն դա ամենևին էլ խոչընդոտ չէ նախօրորք պլանավորված քայլերն առաջիկայում կյանքի կոչելու համար:
Ընդգծենք, որ իշխանափոխության առաջին իսկ օրից Վանեցյանին հաջողվել է բավական լուրջ քայլեր իրականացնել և թույլ չտալ, որ երկիրը դուրս գա կառավարելիության շրջանակներից: Եվ հիմա էլ, բոլոր հիմքերն առկա են, որ ԱԱԾ նախկին տնօրենը ստանձնի ըննդիմության առաջնորդի դերը: