Պատրաստվեք, դռները բացեք, ուրախացեք. Գագիկ Սուրենյանը ֆանտաստիկ լավ լուր է հայտնում
ՀասարակությունՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26...+29, Արարատյան դաշտում և Երևանում +24...+27 աստիճանի»։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են․ Երևան քաղաքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Ավելին...