Թրամփը գործարկել է իր նոր կայքը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ համատեղ իր համակիրների համար գործարկել է 45-րդ նախագահի նոր կայքը, փոխանցում է RT-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Դ. Թրամփի գրասենյակը հանձնառու է պահպանելու Թրամփի վարչակազմի հոյակապ ժառանգությունը՝ միաժամանակ առաջ մղելով «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականությունը:
Քաղաքացիական եւ հասարակական ակտիվության միջոցով Դոնալդ Թրամփի գրասենյակը կփորձի բնակչության տարբեր շերտերից ամերիկացիներին տեղեկացնել, սովորեցնել եւ ոգենշնչել, քանի դեռ մենք հույս ունենք կառուցելու ԱՄՆ իսկապես մեծ ապագան: