Ոսկին եւ արծաթը էժանանում են
Ոսկու գինն ընկնում է ուրբաթօրյա աճից հետո, ինչպես նաեւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի բարձր փոխարժեքի ֆոնին, որը մոտ է նոյեմբերյան առավելագույնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է 0,2 տոկոսով կամ 3,5 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1728,8 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,79 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 24,915 դոլարի: