Արթուր Վանեցյանի կոչին արձագանքում են երկրի ապագայով մտահոգ անձինք
Գաղտնիք չէ, որ մի կողմից երկրում ներքաղաքական իրավիճակն է սրվում, մյուս կողմից սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այն գնալով ավելի տեսանելի է դառնում կորոնավիրուսի ֆոնին:
Իրավիճակն անհանգստացնում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ով դեռ ամիսներ առաջ էր կանխատեսել երկրին սպառնացող վտանգներն, ու այդ պատճառով էլ քաղաքականություն մուտք գործելու որոշում էր կայացրել:
Օրերս Վանեցյանն անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի թափ առնող ալիքին և դրանով պայմանավորված երկրի անվտանգությանը սպառանցող վտանգներին, տեսակետ է հայտնել, որ վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։
Վանեցյանի կարծիքով հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է հակաճգնաժամային կառավարություն ձևավորել, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրն այս ծանր իրավիճակից: Մեր տեղեկություններով համախմբման այս կոչին արձագանքել է 2000-ից ավելի քաղաքցի, ինչը համաձայնեք, որ բավական լուրջ ցուցանիշ է: