5,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրիատիկ ծովում՝ Իտալիայի ափամերձ հատվածի մոտ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իտալիայի սեյսմոլոգիական ծառայությանը։
Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ դեպի հյուսիս:
Սեյսմիկ ալիքը հասել է ապենինյան երկրի կենտրոնական և հարավային շրջանների քաղաքներին, այդ թվում՝ Նեապոլին, Սալերնոյին և Կազերտային: Հռոմում երկրաշարժը զգացել են մայրաքաղաքի հյուսիսային շրջանների բնակիչները:
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
Ավելին՝ այստեղ