Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)
Հովհաննես Համբարձումյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման լավագույն խաղացող:
Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպանն արժանացել է 8.6 գնահատականի և ընդգրկվել նաև տուրի խորհդրանշական հավաքականում:
Համբարձումյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և ստացել դեղին քարտ: Նրա վաստակած տուգանային հարվածից հետո Հայաստանի հավաքականը խփել էր հանդիպման միակ գոլը:
Հիշեցնենք, որ Վադուցի «Ռեինպարկ» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 84-րդ րոպեին խփել էր դաշտի տերերի կիսապաշտպան Նոահ Ֆրոմելտը, որը գրավել էր սեփական դարպասը:
Հայաստանի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում մարտի 28-ին Երևանում կընդունի Իսլանդիային, իսկ 3 օր անց տնային հանդիպում կանցկացնի նաև Ռումինիայի հետ։
Ֆոտո՝ ՀՖՖ