Արցախիի նախկին ՄԻՊ-ը՝ նորընտիր ՄԻՊ-ի մասին
Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել ՄԻՊ հաստատության գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանին։
Շնորհավորում եմ Արցախի չորրորդ օմբուդսմանին ու մաղթում բեղմնավոր աշխատանք մեր Հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակներում։
Հուսով եմ, որ Գեղամին կհաջողվի բարձր պահել ու է՛լ ավելի բարձրացնել Արցախի ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ ու գործառութային նշաձողը։