Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1005 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1005 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 188446 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 828159 վերջին մեկ օրում` 5525 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13976 պացիենտ. մեկ օրում ավելացել է 549-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 170160 անձ` վերջին մեկ օրում 433 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3434 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է: